Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2025-08-08։Բացել գործող տեքստը
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 4 · ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 38. Գրանցման և լիցենզավորման դիմումի մերժման հիմքերը

գործել է մինչև 2025-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 38. Գրանցման և լիցենզավորման դիմումի մերժման հիմքերը

Կենտրոնական բանկը մերժում է ներդրումային ընկերության գրանցումը և լիցենզավորումը կամ լրացուցիչ ներդրումային ծառայություն մատուցելու լիցենզիայի տրամադրումը, եթե՝

1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ.

2) ընկերության ղեկավարները չեն բավարարում սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված պահանջները.

3) ներդրումային ընկերությունը չի բավարարում սույն օրենքով և այլ իրավական ակտերով ներդրումային ծառայությունների մատուցման համար սահմանված պահանջները.

4) ներդրումային ընկերության կանոնադրությունը հակասում է օրենքին.

5) Կենտրոնական բանկը մերժել է կամ մերժում է ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու դիմումներից թեկուզև մեկը.

6) ներկայացված գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքով և սույն օրենքի 40-րդ հոդվածի հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.

7) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ գործելով ծրագրին համապատասխան` ներդրումային ընկերությունը չի կարող բնականոն մատուցել ներդրումային ծառայություններ.

8) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ներդրումային ընկերության հիմնադիրների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը, ֆինանսական վիճակը, բացասական հեղինակությունը կամ ֆինանսական ոլորտում փորձառության բացակայությունը կարող է վտանգել հաճախորդների շահերը կամ խոչընդոտել ներդրումային ընկերության կողմից ներդրումային ծառայությունների բնականոն մատուցմանը կամ Կենտրոնական բանկի կողմից պատշաճ վերահսկողության իրականացմանը.

9) չի վճարվել սույն օրենքի 73-րդ հոդվածի հիման վրա Կենտրոնական բանկի սահմանած կանոնադրական կապիտալի նվազագույն չափը.

10) ներդրումային ընկերությունը չունի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող անհրաժեշտ տարածք կամ տեխնիկական հագեցվածություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։