Գլուխ 3 · ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Հոդված 20. Իրերի և փաստաթղթերի հետազոտումը
Հոդված 20. Իրերի և փաստաթղթերի հետազոտումը
Իրերի և փաստաթղթերի հետազոտումը դրանց զննումն է, հատկանիշների և բովանդակության բացահայտումը` տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց, ինչպես նաև հետազոտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց: Հետազոտման ընթացքում դրանից հետո ապահովվում է օբյեկտների և դրանց վրա եղած հետքերի պահպանությունը: