Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-10-23-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 40. Օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքների օգտագործումը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 40. Օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքների օգտագործումը

1. Օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքները, որոնք ձեռք են բերվել սույն օրենքով սահմանված կարգով, հանդիսանում են ապացույցներ, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների:

2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արձանագրում է դրանք անցկացնող պաշտոնատար անձը: Արձանագրությունում պետք է նշվեն օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման տեղը, ժամանակը, հանգամանքները, օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող օպերատիվ աշխատակցի, օպերատիվ-հետախուզական միջոցառման այլ մասնակիցների անունները, ազգանունները, պաշտոնները, ինչպես նաև այն անձանց (կամ նրանց օրինական ներկայացուցիչների) անունները և ազգանունները, որոնց վրա տարածվում են օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում ձեռնարկված բոլոր գործողությունները այն հաջորդականությամբ, ինչպես որ դրանք կատարվել են, կիրառված գիտատեխնիկական մեթոդները և միջոցները, ինչպես նաև միջոցառման հետևանքով ձեռք բերված տեղեկությունները, նյութերը և փաստաթղթերը: Արձանագրությունը ստորագրում է օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող պաշտոնատար անձը (անձինք):

3. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները քրեական վարույթն իրականացնող կամ այլ իրավասու մարմիններին ներկայացնելու կարգը սահմանվում է օրենքով և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավական ակտերով: Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինը սույն օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացված տեղեկատվությունը կարող է փոխանցել միայն քրեական վարույթ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմինների, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի` նրանց խնդրանքով օրենքով իրենց վերապահված կոնկրետ լիազորության իրականացման համար, բացառությամբ սույն օրենքով սահմանված ոչնչացման ենթակա տեղեկությունների:

3.1. Սույն օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված արձանագրությունը հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով հարկային իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու համար հետևյալ դեպքերում.

1) առանց օրենքով սահմանված պետական գրանցման (հաշվառման) կամ առանց հարկային մարմիններում հաշվառման ձեռնարկատիրական գործունեության (ապօրինի գործունեության) հայտնաբերման դեպքում.

2) ապօրինի գործունեություն իրականացնողի մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպված վարձու աշխատողներ հայտնաբերելու դեպքերում.

3) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ծանուցման ենթակա գործունեությունն առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու (այդ թվում` լիցենզիայի կամ թույլտվության գործողությունը կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցված լինելու) դեպքերում.

4) ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման համար օրենսգրքով սահմանված պահանջների խախտման` օրենսգրքով սահմանված պահանջները չբավարարող ուղեկցող փաստաթղթով կամ առանց ուղեկցող փաստաթղթի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության հայտնաբերման դեպքերում.

5) արգելված գործունեության հայտնաբերման դեպքերում:

Սույն մասով սահմանված խախտումներ հայտնաբերելու նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկ վճարողի պահանջով հարկային մարմնի պաշտոնատար անձը ներկայացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին որոշման քաղվածքը:

Սույն մասում նշված դեպքերում հարկային պարտավորությունները հաշվարկում և գանձման է առաջադրում հարկային մարմինը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում և նույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով:

4. Եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում ձեռք են բերվում այնպիսի տեղեկություններ, նյութեր և փաստաթղթեր, որոնք չեն վերաբերում այն անձին, որի նկատմամբ իրականացվում են այդ միջոցառումները, և որոնց ստացումը նախատեսված չէր տվյալ միջոցառումներն անցկացնելու մասին որոշմամբ, ապա դրանք չեն հանդիսանում ապացույցներ և ենթակա են ոչնչացման, բացառությամբ, եթե`

1) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները գործել են բարեխղճորեն, և

2) ստացված տեղեկությունները պարունակում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կամ դրա նախապատրաստման վերաբերյալ տեղեկություններ կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործընթաց սկսելու կամ սկսված վարույթին առերևույթ առնչվող տվյալներ, և

3) այդ տեղեկությունների ձեռքբերման համար սույն օրենքով թույլատրվում է իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը: Սույն մասով նախատեսված տեղեկությունների, նյութերի և փաստաթղթերի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն:

5. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները վարում են օպերատիվ հաշվառման գործեր: Օպերատիվ հաշվառման գործերում կուտակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հիմքերի, դրանց արդյունքում ձեռք բերված տվյալների, տվյալների ստուգման, համակարգման, վերլուծության, ինչպես նաև ընդունվող որոշումների վերաբերյալ օպերատիվ-ծառայողական փաստաթղթերը:

Օպերատիվ հաշվառման գործերի ցանկը, գործերը վարելու, դրանցով անցնող անձանց հաշվառման կարգը սահմանվում են օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավական ակտերով:

(40-րդ հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-244-Ն, 07.12.11 ՀՕ-310-Ն, խմբ.19.12.12 ՀՕ-254-Ն, լրաց. 13.11.15 ՀՕ-125-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-293-Ն, լրաց. 31.05.19 ՀՕ-51-Ն, 16.04.20 ՀՕ-250-Ն, 03.03.21 ՀՕ-96-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։