Գլուխ 3 · ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Հոդված 29. Ֆինանսական տվյալների մատչելիության ապահովումը և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկումը
Հոդված 29. Ֆինանսական տվյալների մատչելիության ապահովումը և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկումը
Ֆինանսական տվյալների մատչելիության ապահովումը և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկումը բանկային կամ այլ ֆինանսական կազմակերպություններից բանկային և այլ տեսակի հաշիվների (ավանդների) վերաբերյալ տեղեկությունների ստացումն է, ինչպես նաև իրականացվող ֆինանսական գործարքների մշտական վերահսկումը առանց այն անձանց գիտության, որոնց վերաբերում են այդ գործարքները: