Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-10-23-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ: ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 34. Դատական վերահսկողությունը օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 34. Դատական վերահսկողությունը օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ

1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները, ինչպես նաև արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումը, եթե արտաքին դիտման արդյունքների ամրագրումն առանց տեխնիկական միջոցների օգտագործման հնարավոր չէ, և անձը (անձինք), որի (որոնց) նկատմամբ իրականացվում է արտաքին դիտումը, ողջամտորեն չէր (չէին) կարող ենթադրել դրա անցկացման հնարավորության մասին, ապա կարող են անցկացվել միայն դատարանի թույլտվությամբ:

2. Սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման համար դատարանի թույլտվությունը ստանալու համար օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարին ներկայացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումը և միջնորդությունը` օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու համար դատարան դիմելու վերաբերյալ: Որոշումը և դրան կցվող նյութերը դատարան է ներկայացնում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

2.1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող իրավասու մարմինը սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետով և 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված տեղեկատվությունը ստանալու վերաբերյալ համապատասխան միջնորդություն կարող է ներկայացնել դատարան միայն ահաբեկչության կամ Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով:

3. Եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանն սպառնացող իրադարձությունների կամ գործողությունների, որոնց անցկացման համար սույն օրենքով պարտադիր է համարվում դատարանի թույլտվությունը, ապա օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշման հիման վրա թույլատրվում է նման միջոցառումների անցկացումը 48 ժամվա ընթացքում` այդ մասին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցելով դատարանին: Եթե դատարանը բավարար չի համարում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հիմքերը, ապա դրա անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ դրա արդյունքում ձեռք բերված տեղեկությունները և նյութերը անհապաղ ոչնչացվում են: Հակառակ դեպքում դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը թույլատրելու մասին: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և 32-րդ հոդվածով նախատեսված հարաբերությունների նկատմամբ:

(34-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-270-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։