Հոդված 72. ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 72. ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. Բանկը լուծարվում է`
ա) լիցենզիան անվավեր ճանաչելու դեպքում.
բ) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում.
գ) «Բանկերի, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում.
դ) ընդհանուր ժողովի որոշմամբ.
ե) օրենքներով նախատեսված այլ հիմքերով:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերում բանկը լուծարվում է «Բանկերի, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(72-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, լրաց., փոփ. 15.11.05 ՀՕ-227-Ն, փոփ. 09.04.07 ՀՕ-184-Ն, 11.10.07 ՀՕ-199-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-255-Ն)