Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-05-30-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

Հոդված 56. Անուիտետների տեսակները

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 56. Անուիտետների տեսակները

1. Անուիտետի տեսակներն են՝

1) 10 կամ 5 տարով երաշխավորված անուիտետ (այսուհետ՝ որոշակի ժամկետով երաշխավորված անուիտետ).

2) ամուսինների անուիտետ՝ 10 կամ 5 տարի երաշխավորված ժամկետով:

2. Որոշակի ժամկետով երաշխավորված անուիտետը վճարվում է ցմահ, սակայն եթե անձը մահանում է նախքան 10 կամ 5 տարի (ըստ պայմանագրի) երաշխավորված ժամանակահատվածի լրանալը, ապա օրենքով ժառանգ համարվող անձինք իրավունք ունեն ապահովագրական ընկերությունից հետ ստանալ որոշակի ժամկետով երաշխավորված անուիտետի մնացորդային գումարը:

3. Ամուսինների անուիտետը վճարվում է ցմահ՝ այն անձին, հօգուտ որի այն նշանակվել է: Անձի մահից հետո, անուիտետը շարունակվում է վճարվել վերջինիս ողջ մնացած ամուսնուն ցմահ՝ անուիտետի պայմանագրում նախատեսված գումարի չափով: Եթե ամուսիններից երկուսն էլ մահանում են երաշխիքային ժամանակահատվածում, նրանց ժառանգները ստանում են չվճարված գումարի անուիտետի պայմանագրով սահմանված մասը:

4. Անուիտետի վճարման պայմանագրից բխող պարտավորական իրավունքները չեն կարող գրավադրվել որպես մեկ այլ պարտավորության կատարման ապահովման միջոց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։