Գլուխ 11 · ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ
Հոդված 59. Ծրագրային վճարը
Հոդված 59. Ծրագրային վճարը
1. Սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում կուտակային կենսաթոշակը կարող է վճարվել ծրագրային վճարի տեսքով:
2. Ծրագրային վճարը մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերի մասնակի մարումների հաշվին ամսական կտրվածքով վճարվող կենսաթոշակ է՝ բաշխված ըստ կյանքի սպասվող տևողության ամիսների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ծրագրային վճարների հաշվարկման մեթոդաբանությունը և վճարման կարգը:
(59-րդ հոդվածը լրաց. 12.11.12 ՀՕ-207-Ն)