Գլուխ 5 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ
Հոդված 23. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կազմակերպաիրավական ձևերը
Հոդված 23. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կազմակերպաիրավական ձևերը
1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները կարող են ստեղծվել «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կազմակերպաիրավական տեսակներով:
2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով: