Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-05-30-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2014-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 8 · ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ

Հոդված 41. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման սկզբունքները

գործել է մինչև 2014-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 41. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման սկզբունքները

1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կարող են ներդրվել բացառապես սույն օրենքի, սույն օրենքի համաձայն ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև տվյալ ֆոնդի կանոնների պահանջներին համապատասխան:

(պարբերությունն ուժը կորցրել է 12.11.12 ՀՕ-207-Ն)

2. Նպատակ ունենալով առավելագույնի հասցնել ներդրումների արդյունավետությունը՝ հօգուտ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների, պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները պետք է հիմնված լինեն հետևյալ սկզբունքների վրա.

1) ակտիվների ապահովություն և եկամտաբերություն,

2) ռիսկերի դիվերսիֆիկացիա,

3) համարժեք իրացվելիության ապահովում:

3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրումը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշվածներից տարբեր այլ նպատակներով ու սկզբունքների հիման վրա համարվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ստանձնած պարտավորությունների խախտում:

4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է ներդնել ռիսկերի կառավարման այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած ժամանակ հսկելու և գնահատելու դիրքերի ռիսկերը և դրանց բաժինը կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ռիսկի մեջ:

Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

(41-րդ հոդվածը փոփ. 12.11.12 ՀՕ-207-Ն)

(Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով» դրույթը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր 02.04.2014 ՍԴՈ-1142 որոշմամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։