Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-05-30-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉՈՒՄ: ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հոդված 5. Պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակիցները

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 5. Պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակիցները

1. Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված`

ա) վարձու աշխատողները,

բ) նոտարները,

գ) անհատ ձեռնարկատերերը:

Ընդ որում, սույն մասում նշված անձինք պարտավոր են կուտակային վճարներ կատարել նաև պայմանագրային եկամուտներից` սույն օրենքով սահմանված դրույքաչափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասը տարածվում է նաև 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված այն օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց վրա, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են բազային եկամուտ, կամ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի առաջին պարբերության համաձայն` իրականացնում են «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության որևէ տեսակ:

(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.11.12 ՀՕ-207-Ն, լրաց. 10.06.13 ՀՕ-67-Ն)

(5-րդ հոդվածի 1-ին, 7-րդ հոդվածի 1-ին և 11-րդ մասերի, դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված՝ 13-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները՝ այն մասով, որով չեն ապահովում յուրաքանչյուր անձի հայեցողությամբ իր սեփականություն հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը և հանգեցնում են մարդու կամաարտահայտությունից անկախ նրա սեփականության իրավունքի սահմանափակման, ճանաչվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի, 31 և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր 02.04.2014 ՍԴՈ-1142 որոշմամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։