Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-05-30-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2014-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 12 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՅԵՐԻ ԵՎ ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՈՒՄԸ

Հոդված 62. Կենսաթոշակային ակտիվների ժառանգման կարգը

գործել է մինչև 2014-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 62. Կենսաթոշակային ակտիվների ժառանգման կարգը

1. Ժառանգության վկայականը ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, ժառանգը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և մարման արդյունքում ձևավորված դրամական միջոցները սույն օրենքով սահմանված կարգով միանվագ ստանալու կամ սույն օրենքով սահմանված կարգով ժառանգություն ստացած փայերն իր կենսաթոշակային հաշվին փոխանցելու մասին: Դիմումի հետ ժառանգը պարտավոր է ներկայացնել նաև ժառանգության վկայականի պատճենը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը կարող է ներկայացվել թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Դիմումի ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) ժառանգի անունը և ազգանունը, անձնագրի սերիան և համարը,

2) ժառանգի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, բացառությամբ այն դեպքի, երբ անձը օտարերկրյա քաղաքացի է և պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից չէ,

3) ժառանգի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն և այլն),

4) ժառանգի՝ մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն (նամակ, էլեկտրոնային հաղորդագրություն և այլն) ստանալու նախընտրելի միջոցը,

5) ժառանգատուի անունը և ազգանունը,

6) ժառանգատուի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

6.1) կենսաթոշակային ֆոնդի ժառանգված փայերի ժառանգման ձևի (փոխանցում ժառանգի կենսաթոշակային հաշվին կամ մարում) և չափի (յուրաքանչյուր ձևի գծով) վերաբերյալ ժառանգի ընտրությունը,

7) (կետն ուժը կորցրել է 12.11.12 ՀՕ-207-Ն)

8) (կետն ուժը կորցրել է 12.11.12 ՀՕ-207-Ն)

9) իր անհատական բանկային հաշվի վավերապայմանները,

10) ժառանգության վկայականի վավերապայմանները,

11) դիմումի ներկայացման տարին, ամիսը և ամսաթիվը,

12) ժառանգի (ժառանգի լիազոր ներկայացուցչի) ստորագրությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, որն ապահովում է անձի նույնականացումը:

Եթե ժառանգը դիմում է ներկայացրել ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը սույն օրենքին համապատասխան ամբողջությամբ իր կենսաթոշակային հաշվին փոխանցելու մասին, ապա սույն մասի 9-րդ կետով նախատեսված տեղեկությունները չեն լրացվում:

(պարբերությունն ուժը կորցրել է 12.11.12 ՀՕ-207-Ն)

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը չի կարող հետ կանչվել կամ փոփոխվել:

4. (մասն ուժը կորցրել է 12.11.12 ՀՕ-207-Ն)

5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը ներկայացնելուց հետո մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է կազմակերպել կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանցումը ժառանգի կենսաթոշակային հաշվին և (կամ) կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումն ու մարման արդյունքում ստացված միջոցների միանվագ վճարումը` դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը հետ են գնվում (մարվում են) դրանց հետգնման (մարման) պահանջ ներկայացվելու պահի դրությամբ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի հետգնման գնով:

6. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում կենսաթոշակային ակտիվները շարունակում են մնալ նույն կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կառավարման ներքո մինչև 3 տարի ժամանակով: Երեք տարվա ընթացքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը չներկայացնելու դեպքում ֆինանսական ոլորտի կառավարման մարմնի դիմումի հիման վրա կենսաթոշակային ֆոնդի փայերը դատական կարգով կարող են ճանաչվել անժառանգ: Դատական կարգով անժառանգ ճանաչվելու դեպքում փայերը մարվում են, և մարման արդյունքում առաջացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(62-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 12.11.12 ՀՕ-207-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։