Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-05-30-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉՈՒՄ: ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հոդված 9. Մասնակիցների ռեեստրը վարողին անձնավորված տեղեկատվությունը և պարտադիր կուտակային վճարները փոխանցելը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 9. Մասնակիցների ռեեստրը վարողին անձնավորված տեղեկատվությունը և պարտադիր կուտակային վճարները փոխանցելը

1. Հարկային մարմինը պարտադիր կուտակային վճարների վերաբերյալ հաշվարկները ներկայացնելու սահմանված ժամկետից կամ փաստացի ստանալու օրվանից հետո` առավելագույնը 10-օրյա ժամկետում, մշակում է դրանք: Եթե հարկային գործակալների, ինքնազբաղված անձանց, հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի մոտ աշխատող` պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից հանդիսացող վարձու աշխատողների կամ այդ գործատուից պայմանագրային եկամուտ ստացողների կողմից ներկայացված տեղեկություններում չկան սխալներ և կամուրջ հաշվին մուտքագրվել են հաշվետվության մեջ նշված կուտակային վճարները, հարկային մարմինը վճարման հանձնարարականներ է ուղարկում գանձապետարան` կամուրջ հաշվին մուտքագրված գումարներից և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համապատասխան գումարները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հանձնարարականի ուղարկման օրը հարկային մարմինը պարտադիր կուտակային վճարների մասին անհատական տեղեկատվությունը ներկայացնում է մասնակիցների ռեեստրը վարողին:

3. Հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող տեղեկատվությունը պարունակում է մասնակիցների մասին հետևյալ տեղեկությունները՝

ա) մասնակցի անունը և ազգանունը, անձնագրի սերիան և համարը,

բ) մասնակցի հանրային ծառայության համարանիշի կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

գ) մասնակցի կուտակային վճարի չափը,

դ) պետական բյուջեից վճարման ենթակա գումարի չափը,

ե) գործատուի, ինչպես նաև նոտարի և անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը,

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ տեղեկություններ:

4. Կուտակային վճարները և սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվությունը փոխանցելու հետ կապված սխալները շտկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Մասնակիցների ռեեստրը վարողի հաշվին մասնակիցների ավել փոխանցված կուտակային վճարները չեն վերադարձվում մասնակիցներին, այլ հաշվի են առնվում հետագա կուտակային վճարները հաշվարկելիս և վճարելիս:

(9-րդ հոդվածը փոփ. 12.11.12 ՀՕ-207-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։