Գլուխ 7 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 39. Փրկարարական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
Հոդված 39. Փրկարարական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն)
1. Ի լրումն «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների՝ փրկարարական ծառայողն իրավունք չունի՝
1) լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու և ի պաշտոնե գործելու դեպքերի.
2) լինելու որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվելու քաղաքական գործունեությամբ.
3) կազմակերպելու գործադուլներ կամ մասնակցելու դրանց:
4)
(39-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-97-Ն, 19.03.12 ՀՕ-122-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-19-Ն)
(հոդվածը 12.06.24 ՀՕ-279-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից)