Գլուխ 13 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 82. Ծառայողին պատճառված վնասի հատուցման կարգը
Հոդված 82. Ծառայողին պատճառված վնասի հատուցման կարգը
Ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասը, որը պայմանավորված է ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմամբ, հատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրիվ չափով: