Հոդված 55. Արձակուրդ տալու կարգը և առանձնահատկությունները
Հոդված 55. Արձակուրդ տալու կարգը և առանձնահատկությունները
1. Հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա ընթացքում՝ համաձայն հաստատված պլանի: Արձակուրդ տալու կարգը և հերթականությունը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը՝ հաշվի առնելով արձակուրդի հավասարաչափ օգտագործման անհրաժեշտությունը:
2. Հերթական արձակուրդից ծառայողին կանչել թույլատրվում է միայն ծառայողական ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ արձակուրդ տրամադրած պաշտոնատար անձի հրամանով: Նման դեպքում չօգտագործված արձակուրդի մասը տրամադրվում է նույն տարում, եթե կազմում է 15 օր և ավելի: Չօգտագործած արձակուրդի օրերը ծառայողի ցանկությամբ միացվում են հաջորդ տարվա հերթական արձակուրդի օրերին:
3. Հերթական արձակուրդի օգտագործման ժամանակը որոշելու իրավունք վերապահվում է՝
ա) մարտական գործողությունների մասնակիցներին.
բ) մինչև 16 տարեկան 3 և ավել երեխա ունեցող ծառայողներին.
գ) հաշմանդամություն ունեցող ամուսին կամ երեխա ունեցող ծառայողներին.
դ) 15 տարուց ավելի փրկարարական ծառայության ստաժ ունեցող ծառայողներին:
4. Եթե հիվանդության կամ այլ հարգելի պատճառով ծառայողը չի օգտվել հերթական և լրացուցիչ արձակուրդից, ապա արձակուրդը տրվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում:
Հերթական արձակուրդի ընթացքում հիվանդացած ծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործած օրերի թվով՝ հիմք ընդունելով բուժող բժշկի և բուժհիմնարկի պետի (գլխավոր բժշկի) համապատասխան տեղեկանքը:
5. Ծառայության ընդունվելու և ծառայությունից արձակվելու տարում հերթական արձակուրդը հաշվարկվում է օրենքով հասանելիք արձակուրդի ընդհանուր տևողությունը 12-ի բաժանելու և ստացված օրերը լրիվ ծառայած ամիսների թվով բազմապատկելու միջոցով: Ընդ որում` ոչ լրիվ ամիսներն ու օրերը կլորացվում են՝ ավելացման միտումով:
6. Ծառայությունից ազատվելու դեպքում ծառայողին չօգտագործած հերթական արձակուրդի օրերի դիմաց վճարվում է դրամական փոխհատուցում, որի հաշվարկման և վճարման կարգը սահմանում է կառավարությունը:
(55-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-289-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն, 07.02.24 ՀՕ-64-Ն)
(16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)