Հոդված 16. Փրկարարական ծառայության կոչումների շնորհման ժամկետները և ժամկետների հաշվարկման կարգը
Հոդված 16. Փրկարարական ծառայության կոչումների շնորհման ժամկետները և ժամկետների հաշվարկման կարգը
1. Փրկարարական ծառայության կոչումների համար սահմանվում են փրկարարական ծառայության կոչումներով ծառայության հետևյալ ժամկետները.
ա) փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ`
- փրկարարական ծառայության շարքային` 6 ամիս,
- փրկարարական ծառայության կրտսեր սերժանտ` 6 ամիս,
- փրկարարական ծառայության սերժանտ` 6 ամիս,
- փրկարարական ծառայության ավագ սերժանտ` 1 տարի,
- փրկարարության ծառայության ավագ` 1 տարի,
- փրկարարական ծառայության ենթասպա` 2 տարի,
- փրկարարական ծառայության ավագ ենթասպա` ժամկետ չի սահմանվում.
բ) փրկարարական ծառայության միջին կոչումներ`
- փրկարարական ծառայության լեյտենանտ` 2 տարի,
- փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ` 2 տարի,
- փրկարարական ծառայության կապիտան` 3 տարի.
գ) փրկարարական ծառայության ավագ կոչումներ`
- փրկարարական ծառայության մայոր` 3 տարի,
- փրկարարական ծառայության փոխգնդապետ` 4 տարի.
դ) փրկարարական ծառայության գնդապետի և բարձրագույն կոչումով ծառայության ժամկետներ չեն սահմանվում:
2. Փրկարար ծառայությունում կամ սույն մասով նախատեսված մարմիններում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող քաղաքացիներին Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին կամ պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան փրկարար ծառայության կոչում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ազգային անվտանգության մարմինների համակարգերում շնորհված զինվորական կոչումների, ոստիկանության կոչումների, քրեակատարողական, հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում, հակակոռուպցիոն կոմիտեում, դատախազությունում շնորհվող արդարադատության կոչումների և դասային աստիճանների, պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը փրկարար ծառայության կոչումներին սահմանում է Կառավարությունը:
3. Սույն օրենքով սահմանված կարգով ատեստավորումը հետաձգված և վերապատրաստման գործուղված, կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման կամ ծառայողական քննության մեջ գտնվող ծառայողների հերթական կոչման շնորհումը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:
4. Փրկարարական ծառայության կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչման շնորհման հրամանը արձակելու հաջորդ օրվանից:
5. Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում:
(16-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, փոփ. 07.04.16 ՀՕ-44-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, խմբ. 16.12.22 ՀՕ-488-Ն)
(16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)