Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ, ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ (ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ) ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 29. Փրկարարական ծառայությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 29. Փրկարարական ծառայությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները

(վերնագիրը լրաց. 21.01.20 ՀՕ-19-Ն, փոփ. 24.10.24 ՀՕ-401-Ն)

1. Սույն օրենքով սահմանված կարգով փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն փրկարարական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի կամ այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից), որոնք իրենց ֆիզիկական պատրաստականությամբ և առողջական վիճակով կարող են կատարել փրկարարական ծառայողի գործառույթները: Փրկարար ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) փրկարար ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից և խնդիրներից բխող փրկարարական ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող և սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ է:

1.1. Փրկարարական ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը։

2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-19-Ն)

3. Առանձին մասնագիտություններով փրկարար ծառայության անցնելու համար կարող են սահմանվել այլ պահանջներ: Այդ մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված պահանջները սահմանում է Կառավարությունը:

4. Փրկարար ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են անցնել զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության լիազոր մարմինների ծառայողներ, այդ թվում` փրկարար ծառայությունից այլ մարմիններ տեղափոխված կամ ազատված ծառայողներ, եթե բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները:

5. Փրկարար ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, որը անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն և (կամ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը և (կամ) չի բավարարում սույն օրենքի 32-րդ և 63-րդ հոդվածների պահանջները:

6. Փրկարարական ծառայության անցնելու և պաշտոնի նշանակվելու կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:

7. (մասն ուժը կորցրել է 24.10.24 ՀՕ-401-Ն)

8. (մասն ուժը կորցրել է 24.10.24 ՀՕ-401-Ն)

(29-րդ հոդվածը փոփ. 07.04.16 ՀՕ-44-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-19-Ն, խմբ., լրաց. 16.12.22 ՀՕ-488-Ն, փոփ., լրաց., խմբ. 24.10.24 ՀՕ-401-Ն, լրաց. 02.10.25 ՀՕ-319-Ն, փոփ. 16.04.26 ՀՕ-166-Ն)

(16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(24.10.24 ՀՕ-401-Ն օրենքն ունի անցումային դրույթներ)

(16.04.26 ՀՕ-166-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։