Հոդված 34. Ծառայողի վերապատրաստումը (որակավորումը)
Հոդված 34. Ծառայողի վերապատրաստումը (որակավորումը)
1. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները հինգ տարին մեկ ենթակա են պարտադիր վերապատրաստման (որակավորման) համապատասխան նախարարության կամ օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում:
2. Վերապատրաստում (որակավորում) կարող են անցնել նաև փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները:
3. Սույն օրենքի 33-րդ հոդվածի տասնչորսերորդ մասի «դ» կետով սահմանված դեպքում ծառայողներն անցնում են եռամսյա վերապատրաստում` համապատասխան նախարարության կամ այլ ուսումնական հաստատություններում:
4. Սույն հոդվածով սահմանված վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
5. Վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը սահմանում է կառավարությունը:
(34-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն)
(33-րդ հոդվածը 21.01.20 ՀՕ-19-Ն օրենքի 13-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2022 թվականին:)