Հոդված 38. Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները
Հոդված 38. Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները
1. Հանձնաժողովն ընդունում է որոշումներ և եզրակացություններ:
2. Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները ընդունվում են գրավոր, բացառությամբ ընթացակարգային հարցերի քննարկման կամ ըստ էության որոշում չկայացնելու (այդ թվում` դռնփակ նիստ գումարելու, հարցը քննարկումից հանելու, քննարկումը հետաձգելու, օրակարգում լրացուցիչ հարց ընդգրկելու, աշխատողներին հանձնարարություն տալու, նիստից հեռացնելու մասին որոշումները և այլն) դեպքերի: Հանձնաժողովի հայեցողությամբ այդ որոշումները ևս կարող են ձևակերպվել գրավոր:
3. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ, պետական մարմնի միջնորդությամբ կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա իրավունք ունի որոշմամբ պարզաբանելու իր որոշումները և եզրակացությունները, ուղղելու դրանցում առկա գրասխալները, թվաբանական սխալներն ու վրիպակները՝ առանց փոխելու դրանց բովանդակությունը: