Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-31-ից մինչև 2024-02-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 17 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 87. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթում բանավոր լսումը

գործել է մինչև 2024-02-06Բացել ARLIS-ում

Հոդված 87. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթում բանավոր լսումը

1. Վարույթի մասնակիցներին բանավոր լսելը Հանձնաժողովի կողմից անհրաժեշտ համարվելու դեպքում վարույթի մասնակիցները հրավիրվում են նիստին:

2. Բանավոր լսման համար հրավիրված նիստը կարող է անցկացվել վարույթին մասնակցող անձի բացակայությամբ, եթե՝

1) վարույթին մասնակցող անձը միջնորդել է այն քննել իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա.

2) նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված լինելով՝ վարույթին մասնակցող անձը չի ներկայացել և չի ներկայացրել նիստի հետաձգման մասին միջնորդություն, կամ այդ միջնորդությունը մերժվել է:

3. Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ կամ վարույթի մասնակցի միջնորդությամբ կարող է հետաձգել գործի քննությունը՝ ծանուցելով վարչական վարույթին մասնակցող անձանց:

4. Բանավոր լսման նպատակով հրավիրված նիստի ընթացքում`

1) հայտարարվում է, թե ինչ գործ է քննվում, և ով է վարույթով պատասխանողը.

2) պարզվում է վարույթի մասնակիցների և գործի քննությանը կանչված այլ անձանց ներկայության կամ բացակայության փաստը, պարզվում են նրանց բացակայության պատճառները, և որոշվում է նիստը նրանց բացակայությամբ անցկացնելու կամ նիստը հետաձգելու հարցը.

3) ստուգվում են վարույթի մասնակիցների, նրանց ներկայացուցիչների և այլ անձանց ինքնությունը, ներկայացուցիչների լիազորությունները հավաստող փաստաթղթերը.

4) քննարկվում և լուծվում են վարույթի մասնակիցների ներկայացրած միջնորդությունները.

5) լսվում են վարույթի մասնակիցները և այլ անձինք.

6) վարույթի մասնակիցները և այլ անձինք պատասխանում են Հանձնաժողովի նախագահի և անդամների, իսկ նախագահողի համաձայնությամբ՝ նաև Հանձնաժողովի աշխատողների հարցերին.

7) անհրաժեշտության դեպքում իրականացվում են հարցի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ։

5. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի իրականացման արդյունքներով այլ մարմինների իրավասությանը վերապահված հարցեր բացահայտվելու դեպքում Հանձնաժողովի որոշմամբ կամ Հանձնաժողովի նախագահի գրությամբ այդ մասին հայտնվում է համապատասխան մարմնին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։