Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-31-ից մինչև 2024-02-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 17 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 78. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի հաղորդումը

գործել է մինչև 2024-02-06Բացել ARLIS-ում

Հոդված 78. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի հաղորդումը

1. Պետական մարմնի հաղորդումը պարունակում է այն ներկայացրած պետական մարմնի անվանումը և հասցեն կամ համապատասխան պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, սույն օրենքի առերևույթ խախտման և այն կատարողի մասին տեղեկություններ, ինչպես նաև բացահայտում է համապատասխան մարմնի կամ պաշտոնատար անձի այն գործունեությունը, որի իրականացման ընթացքում նրան հայտնի է դարձել սույն օրենքի առերևույթ խախտման փաստը: Հաղորդմանը կարող են կցվել այն հաստատող նյութեր, այդ թվում՝ լուսանկարներ, տեսագրություններ, ձայնագրություններ և այլն։

2. Քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացվելու դեպքում, երբ անձի գործողություններում առերևույթ առկա են տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման հատկանիշներ, նախաքննություն իրականացնող մարմինը նման որոշում կայացնելուց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում այդ որոշումն անհրաժեշտ նյութերի հետ միասին ուղարկում է Հանձնաժողով:

(78-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-222-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։