Հոդված 49. Հանձնաժողովի կողմից ստուգում իրականացնելը
Հոդված 49. Հանձնաժողովի կողմից ստուգում իրականացնելը
1. Տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտման կամ Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով Հանձնաժողովի կողմից ստուգումներն իրականացվում են Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով:
2․ Ստուգում իրականացնելու մասին Հանձնաժողովի նախագահի հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
3․ Հանձնաժողովն ստուգում իրականացնելիս իրավունք ունի ստանալու այլ պետական մարմինների աջակցությունը, ստուգմանը ներգրավելու այդ մարմինների աշխատողներին, ինչպես նաև ստուգման ցանկացած փուլում առանձին հարցերի պարզաբանման նպատակով ներգրավելու համապատասխան մասնագետների, փորձագետների և թարգմանիչների: