Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-01-12-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 28. Հանձնաժողովի կազմը և անդամներին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 28. Հանձնաժողովի կազմը և անդամներին ներկայացվող պահանջները

1. Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից` նախագահ և վեց անդամ:

2. Հանձնաժողովի անդամների պաշտոններն ինքնավար պաշտոններ են:

3. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ և հայերենին տիրապետող անձը, որն ունի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ հայեցողական պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման կամ համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից):

4. Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա բարձրագույն իրավաբանական, առնվազն մեկը` բարձրագույն տնտեսագիտական կրթություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։