Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-01-12-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 17 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 79. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների քննարկումը

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 79. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների քննարկումը

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթները Հանձնաժողովում քննարկվում են մեկամսյա ժամկետում:

2. Մինչև տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների քննարկման արդյունքում որոշման ընդունումը Հանձնաժողովը սույն օրենքի առերևույթ խախտման փաստի հավաստիությունն ստուգելու նպատակով կարող է կատարել դիտանցում, հսկիչ գնում, մշտադիտարկում, արտաքին դիտում, պահանջել և ստանալ տեղեկություններ:

2.1.

3. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների քննարկման արդյունքում Հանձնաժողովն ընդունում է որոշում՝

1) տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին.

2) տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցումը մերժելու մասին:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մի քանի որոշում կայացնելու հիմքերի առկայության դեպքում Հանձնաժողովը դրանք կայացնում է առանձին՝ դրանցից յուրաքանչյուրի մասով կատարելով սույն գլխով նախատեսված գործողությունները:

5. Ներկայացված հաղորդումները սույն օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում չեն քննարկվում, որի մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ հաղորդում ներկայացրած անձինք տեղեկացվում են:

6. Սույն օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասով և 82-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում հաղորդումը Հանձնաժողովի նախագահի գրությամբ վերահասցեագրվում կամ վերադարձվում է այն ստանալուց հետո` տասն օրվա ընթացքում:

(հոդվածը 03.07.25 ՀՕ-205-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից)

(03.07.25 ՀՕ-205-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։