Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-01-12-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հոդված 24. Անբարեխիղճ մրցակցությունը չբացահայտված տեղեկատվության նկատմամբ

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 24. Անբարեխիղճ մրցակցությունը չբացահայտված տեղեկատվության նկատմամբ

1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հանգեցնում է չբացահայտված տեղեկատվության ձեռքբերմանը, օգտագործմանը, բացահայտմանը կամ հրապարակմանը` առանց դրա օրինաչափ տիրապետողի համաձայնության կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող ձևերով, այդ թվում՝

1) արդյունաբերական, առևտրային լրտեսությունը կամ դրան հարկադրումը.

2) չբացահայտված տեղեկատվությանն առնչվող պայմանագրի խախտումը կամ դրան հարկադրումը.

3) խորհրդապահության խախտումը կամ դրան հարկադրումը.

4) չբացահայտված տեղեկատվության ձեռքբերումը երրորդ անձի կողմից, որը գիտեր կամ կարող էր իմանալ, որ դա ենթադրում է սույն մասի նախորդ կետերում նշված որևէ գործողության կատարում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։