Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-01-12-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 37. Հանձնաժողովի լիազորությունները

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 37. Հանձնաժողովի լիազորությունները

1. Հանձնաժողովը՝

1) իրականացնում է վերահսկողություն տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ.

2) իրականացնում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումները կանխող միջոցառումներ, այդ թվում՝

ա. հաստատում է տնտեսական մրցակցությանն առնչվող խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցներ, այլ փաստաթղթեր․

բ. իրազեկում է հանրությանը տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի մասին.

գ. տալիս է պարզաբանումներ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ.

դ. սույն օրենքով նախատեսված դեպքերում տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց գործողության, գործարքի կամ իրավական ակտի նախագծի վերաբերյալ ընդունում է եզրակացություն․

ե. տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց տալիս է զգուշացում այն գործողությունների և (կամ) վարքագծի վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը կամ վնասել սպառողների շահերը.

3) հարուցում է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ և սույն օրենքը խախտելու համար տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին և նրանց պաշտոնատար անձանց ենթարկում է պատասխանատվության՝ հանձնարարելով իր սահմանած ժամկետում շտկել խախտումը և հետագայում բացառել այն.

3.1)

4) իրականացնում է վերահսկողություն` Հանձնաժողովի որոշման կատարման (պահպանման) նկատմամբ.

5) իրականացնում է ոլորտային ուսումնասիրություն.

6) սույն օրենքին հակասող գործողությունները կամ վարքագիծը դադարեցնելու միջնորդությամբ դիմում է պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վերադասին, իսկ վերադաս չունենալու դեպքում` պետական մարմին կամ դրա պաշտոնատար անձին․

7) դիմում է դատարան՝ պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությունը խախտող ակտերը, գործողությունները և անգործությունը ոչ իրավաչափ կամ անվավեր ճանաչելու, դադարեցնելու կամ դրանցից ձեռնպահ մնալու պահանջով, եթե այդ վեճը հնարավոր չէ լուծել վարչական կարգով.

8) դիմում է դատարան՝ տնտեսավարող սուբյեկտի լուծարման, հարկադիր վերակազմակերպման, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների միջև՝ սույն օրենքի խախտմամբ կնքված գործարքներն անվավեր ճանաչելու պահանջներով․

9) օրենքով սահմանված դեպքում դիմում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններ տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների կանխման կամ բացահայտման գործում աջակցություն ստանալու նպատակով.

10) իրավաբանական անձի նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթի, ինչպես նաև Հանձնաժողովի որոշմամբ սահմանված և չկատարված պարտականությունների առկայության դեպքում դիմում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի լուծարումը կամ ռեդոմիցիլացումը արգելելու նպատակով.

11) ամփոփում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կիրառման փորձը և առաջարկություններ է մշակում դրա կատարելագործման ուղղությամբ.

12) մասնակցում է տնտեսական մրցակցության բնագավառում պետական քաղաքականությունը կարգավորող իրավական ակտերի մշակմանը.

13) հաստատում է իր աշխատակարգը.

14) սահմանում է տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման մեթոդաբանությունը և կարգը.

15) սահմանում է ապրանքային շուկաների որոշման կարգը.

16) սահմանում է անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Հանձնաժողով ներկայացնելու կարգը, ձևը և ժամկետները.

17) սահմանում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների և հասույթների չափերը, համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը.

18) սահմանում է ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում և մշտադիտարկում իրականացնելու ընթացքի տեսաձայնագրման և լուսանկարահանման կարգը․

19) սահմանում է դիտանցումների և հսկիչ գնումների արդյունքների վերաբերյալ արձանագրությունների ձևը․

20) սահմանում է հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը.

21) սահմանում է պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը.

22) սահմանում է հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի՝ պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման դիմումների ներկայացման և քննարկման կարգը.

23) սահմանում է հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի չափի նվազեցման կարգը.

24) սահմանում է Հանձնաժողովին փաստաթղթերի հանձնման, ըստ տեսակների՝ գործերի դասակարգման, վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները, ինչպես նաև Հանձնաժողովի գործավարության այլ կանոններ.

25) սահմանում է գաղտնագրման ենթակա հաղորդումը ներկայացնելու և այն գաղտնագրելու կարգը.

26) սահմանում է Հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը․

27) սահմանում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության մշտադիտարկման և դրա արդյունքների ամփոփման կարգը.

28) սահմանում է Հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի շրջանակում ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցների շփոթության աստիճանի նմանության որոշման կարգը.

29) սահմանում է չհիմնավորված բարձր գնի և չհիմնավորված ցածր գնի որոշման կարգը.

30) սահմանում է պետական օժանդակության գնահատման կարգը.

31) սահմանում է պետական օժանդակության միասնական գրանցամատյանի ձևը և վարման կարգը.

32) որոշում է կայացնում հաշտության համաձայնություն կնքելու վերաբերյալ.

33) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնավորված միջնորդության հիման վրա իրականացնում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրով սահմանված ընթացակարգային առանձին գործողություններ.

34) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարաբերություններում բանակցային ուժեղ դիրք ունեցող ձեռք բերողի և իրացնողի անհրաժեշտ հասույթի չափերը.

35) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

2. Հանձնաժողովը սույն հոդվածի 1-ին մասի 13-31-րդ և 34-րդ կետերով նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս, ինչպես նաև մյուս լիազորությունների իրականացման ժամանակ նորմատիվ կարգավորում սահմանելիս ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

(37-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 04.03.22 ՀՕ-44-Ն, խմբ., լրաց. 16.01.24 ՀՕ-29-Ն)

(16.01.24 ՀՕ-29-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածը 03.07.25 ՀՕ-205-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից)

(03.07.25 ՀՕ-205-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։