Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-01-12-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ՍՏՈՒԳՄԱՆ, ՀՍԿԻՉ ԳՆՄԱՆ, ԴԻՏԱՆՑՄԱՆ, ԱՐՏԱՔԻՆ ԴԻՏՄԱՆ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 50. Հանձնաժողովի կողմից հսկիչ գնում իրականացնելը

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 50. Հանձնաժողովի կողմից հսկիչ գնում իրականացնելը

1. Հսկիչ գնում է համարվում ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի պարզման, Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության, տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության, ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով Հանձնաժողովի իրականացրած գնումը:

2. Հսկիչ գնում իրականացնելու համար հիմք են`

1) Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի` Հանձնաժողովի նախագահին ուղղված զեկուցագիրը հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ.

2) սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունները:

3. Հսկիչ գնումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա։ Հրամանում նշվում են Հանձնաժողովի լրիվ անվանումը, տնտեսավարող սուբյեկտի (սուբյեկտների) լրիվ անունը (անունները) կամ անվանումը (անվանումները), հսկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, ժամկետները, վայրը (վայրերը) կամ ինտերնետային կայքը, որտեղ իրականացվելու է հսկիչ գնումը և Հանձնաժողովի` հսկիչ գնում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը): Հսկիչ գնումը Հանձնաժողովի աշխատակից չհանդիսացող այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացվելու դեպքում հրամանում նշվում են այդ անձի տվյալները (պետական մարմնի ներկայացուցչի դեպքում` վերջինիս անունը, ազգանունը, պաշտոնը, ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրը):

4. Հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ Հանձնաժողովի նախագահի հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

5. Հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ հրամանի պատճենը հսկիչ գնումն իրականացնելուց հետո հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին, տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին կամ տնտեսավարող սուբյեկտի այլ ներկայացուցչի:

6. Հսկիչ գնման արդյունքներով կազմվում է Հանձնաժողովի սահմանած ձևով արձանագրություն` երկու օրինակից: Հսկիչ գնման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունն ստորագրում են հսկիչ գնում կատարող անձը և տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, առաքող կամ հանձնող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող անձը: Հսկիչ գնման արդյունքների վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում արձանագրությունն ստորագրող անձն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին։

7. Հանձնաժողովի կողմից իրականացվող հսկիչ գնումները ֆինանսավորվում են պետական բյուջեով Հանձնաժողովի համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատում է Հանձնաժողովը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։