Հոդված 77. Ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները
Հոդված 77. Ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները
1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձի հաղորդումը ներկայացվում է գրավոր:
2. Հաղորդման մեջ պետք է նշվեն Հանձնաժողովի անվանումը, հաղորդում ներկայացնող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հաշվառման հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, պետական գրանցման կամ հաշվառման համարը և գտնվելու վայրի հասցեն, նրա անունից հաղորդում ներկայացրած անձի անունը, ազգանունը և պաշտոնը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), սույն օրենքի առերևույթ խախտման և այն կատարողի մասին տեղեկությունները, հաղորդում ներկայացնող անձի պահանջը, հաղորդումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև հաղորդմանը կցվող փաստաթղթերի ցանկը:
3. Հաղորդումն ստորագրվում է այն ներկայացնող անձի կողմից: Եթե հաղորդումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի լիազորությունները հավաստող փաստաթուղթ:
4. Հաղորդմանը կարող են կցվել հաղորդման մեջ նկարագրված փաստերի առկայությունը հիմնավորող նյութեր, այդ թվում՝ լուսանկարներ, տեսագրություններ, ձայնագրություններ և այլն։
5. Հաղորդում ներկայացնող անձի ցանկությամբ այն ներկայացնողի տվյալները գաղտնագրվում են: Գաղտնագրման ենթակա հաղորդումը ներկայացնելու և այն գաղտնագրելու կարգը սահմանվում է Հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:
6. Հաղորդումը կարող է ներկայացվել Հանձնաժողովի սահմանած ձևով:
7.
(հոդվածը 03.07.25 ՀՕ-205-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից)
(03.07.25 ՀՕ-205-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)