Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 4. Ոստիկանության պաշտոնների խմբերը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 4. Ոստիկանության պաշտոնների խմբերը

1. Ոստիկանության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի`

1) ոստիկանության բարձրագույն պաշտոններ`

- պետական կառավարման մարմնի ղեկավար,

- Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար,

- պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ.

2) ոստիկանության գլխավոր պաշտոններ`

- գլխավոր վարչության պետ, այդ թվում` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ,

- գլխավոր վարչության պետի տեղակալ,

- վարչության պետ, այդ թվում` մարզային վարչության պետ,

- վարչության պետի տեղակալ,

- բաժնի պետ.

3) ոստիկանության ավագ պաշտոններ`

- բաժնի պետի տեղակալ,

- բաժանմունքի պետ.

4) ոստիկանության միջին պաշտոններ`

- բաժանմունքի պետի տեղակալ,

- հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր,

- ավագ տեսուչ, ավագ օպերլիազոր,

- տեսուչ, օպերլիազոր.

5) ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ`

- կրտսեր տեսուչ,

- ավագ ոստիկան,

- ոստիկան:

2. Ոստիկանության պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(4-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, լրաց. 13.11.07 ՀՕ-251-Ն, փոփ. 22.05.08 ՀՕ-45-Ն, 19.05.14 ՀՕ-35-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։