Հոդված 46. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ
Հոդված 46. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ
1. Ծառայողները ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում են`
1) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում` ոստիկանությունում այլ պաշտոնի նշանակվելիս.
2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ.
3) սահմանափակ առողջական վիճակի պատճառով` ծառայության սահմանափակ պիտանիության կապակցությամբ` ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ ոչ շարային ծառայությանը պիտանի, իսկ պատերազմի ժամանակ առաջին աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում), համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.
4) ատեստավորման արդյունքների հիման վրա, այլ պաշտոնի նշանակվելիս.
5) սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կամ 6-րդ կետերով սահմանված կարգապահական տույժերի ենթարկվելու դեպքում.
6) վեց ամիս և ավելի ժամկետով ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղվելիս.
7) սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերը վերանալու դեպքում:
2. Ոստիկանության ծառայողին պաշտոնից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավունք ունեցող ղեկավարը:
(46-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն)