Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-18-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐԳլուխ 25 · ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 147. Տուգանքը

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 147. Տուգանքը

1. Տուգանքը` որպես պատասխանատվության միջոց, կարող է կիրառվել սույն օրենքի 143-րդ հոդվածով նախատեսված հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում, եթե վերահսկվողի մոտ ստեղծված իրավիճակի շտկման նպատակով վերահսկողական միջոցառումների (ինչպիսիք են հանդիպումը, նամակագրությունը, բացատրական աշխատանքները) իրականացման և (կամ) սույն օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման արդյունքում չեն վերացվել, կամ չեն կարող վերացվել այդ խախտումները և (կամ) խախտումների պատճառները. առկա են հիմնավոր կասկածներ, որ վերահսկվողը հետագայում կկրկնի նման խախտումը: Այդ դեպքում տուգանք նշանակելու մասին որոշումը պետք է համապատասխանի հետևյալ պայմաններին`

1) պետք է հիմնավորվի, որ տվյալ խախտման (խախտումների) համար վերահսկվողի մոտ ստեղծված իրավիճակի շտկման նպատակով վերահսկողական միջոցառումների իրականացման և (կամ) սույն օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պատասխանատվության միջոցի կիրառման արդյունքում վերահսկվողը չի իրականացրել անհրաժեշտ և արդյունավետ քայլեր խախտումների վերացման ուղղությամբ.

2) տուգանքի նշանակումը պետք է համապատասխանի խախտման (խախտումների) բնույթին և չպետք է հիմնված լինի խտրական դատողությունների վրա:

2. Յուրաքանչյուր խախտման համար վերահսկվողի նկատմամբ նշանակված տուգանքի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկը:

3. Տուգանքի գումարի չափը չպետք է հանգեցնի վերահսկվողի ծանր ֆինանսական վիճակին:

4. Յուրաքանչյուր խախտման համար վերահսկվողի ղեկավարի կամ պատասխանատու անձանց նկատմամբ նշանակված տուգանքի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը: Վերահսկվողի ղեկավարի կամ պատասխանատու անձի նկատմամբ նշանակված տուգանքը գանձվում է նրա անձնական միջոցներից:

5. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով՝ դատարանի որոշմամբ այն դեպքում, երբ վերահսկվողը կամ նրա ղեկավարը կամ պատասխանատու անձը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Գումարը գանձվում է հօգուտ պետական բյուջեի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։