ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 5 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ, ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱԿՏՈՒԱՐԸ
Հոդված 31. Խորհրդին կից հանձնաժողովները
Հոդված 31. Խորհրդին կից հանձնաժողովները
1. Խորհուրդն իր աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով կարող է ստեղծել հանձնաժողովներ: Հանձնաժողովների իրավասությունները և գործունեության կարգը սահմանվում են խորհրդի որոշմամբ:
2. Խորհրդին կից հանձնաժողովներում կարող են ընդգրկվել խորհրդի անդամները և Ընկերության այլ ղեկավարներ կամ աշխատակիցներ:
3. Խորհրդին կից հանձնաժողովների որոշումներն ունեն խորհրդակցական բնույթ: