ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 5 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ, ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱԿՏՈՒԱՐԸ
Հոդված 27. Խորհրդի անդամները
Հոդված 27. Խորհրդի անդամները
1. Խորհրդի անդամները չպետք է միմյանց հետ փոխկապակցված լինեն: Խորհրդի անդամները և տվյալ Ընկերության գործադիր մարմնի անդամները չեն կարող լինել միմյանց հետ փոխկապակցված անձինք:
2. Ընկերությունը պարտավոր է խորհրդի սահմանած կարգով և պայմաններով վարձատրել կամ փոխհատուցել խորհրդի անդամներին՝ նրանց կատարած աշխատանքի կամ պաշտոնավարման համար:
3. Խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը սահմանում է ընդհանուր ժողովը և չի կարող մեկ տարուց պակաս լինել: