Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-18-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 4 · ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 20. Նշանակալից մասնակցության ապօրինի ձեռքբերման իրավական հետևանքները

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 20. Նշանակալից մասնակցության ապօրինի ձեռքբերման իրավական հետևանքները

1. Առանց Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման գործարքն առ ոչինչ է:

2. Սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգի խախտմամբ Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերած անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու և առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից: Սույն մասում նշված ձայնի իրավունքը համապատասխանաբար բաշխվում է Ընկերության մյուս մասնակիցների միջև՝ Ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած մասնակցությանը համամասնորեն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։