Անցնել բովանդակությանը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 5 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ, ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱԿՏՈՒԱՐԸ

Հոդված 21. Ընկերության կառավարման մարմինները և ղեկավարները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Ընկերության կառավարման մարմինները և ղեկավարները

1. Ընկերության կառավարման մարմիններն են՝

1) ընդհանուր ժողովը.

2) խորհուրդը.

3) գործադիր մարմինը՝ գործադիր տնօրենը, իսկ Ընկերության կանոնադրությամբ նախատեսված դեպքում՝ Ընկերության տնօրինությունը:

2. Ընկերության ղեկավարներն են խորհրդի նախագահը և անդամները, գործադիր տնօրենը, տնօրինության ղեկավարը և անդամները, վարչության նախագահը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը և նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները, պատասխանատու ակտուարը, ռիսկերի կառավարման գործառույթների իրականացման համար պատասխանատու անձը, համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանման (դեպարտամենտի, վարչության, բաժնի, խմբի կամ այլ միավորի) ղեկավարը և գլխավոր հաշվապահը, մասնաճյուղի առկայության դեպքում նաև մասնաճյուղի տնօրենը, նրա տեղակալը, գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը: Ընդ որում, պատասխանատու ակտուարը հանդիսանում է ակտուարային ստորաբաժանման ղեկավար:

3. Կենտրոնական բանկի կողմից իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներով հիմնավորված լինելու դեպքում Ընկերության ղեկավար կարող է ճանաչվել նաև որևէ կերպ Ընկերության կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող կամ ինքնուրույն որոշումներ կայացնող անձը:

4. Անկախ կազմակերպական-իրավական տեսակից՝ Ընկերությունը պարտավոր է ունենալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կառավարման մարմիններ, գլխավոր հաշվապահ, ներքին աուդիտի ղեկավար, պատասխանատու ակտուար, ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձ և համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձ, բացառությամբ սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում համապատասխան անձի հետ կնքված ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրի առկայության դեպքերի: Ընկերության կառավարման մարմինների անդամների, գլխավոր հաշվապահի, ներքին աուդիտի ղեկավարի, պատասխանատու ակտուարի, ռիսկերի կառավարման և համապատասխանության ապահովման գործառույթների իրականացման համար պատասխանատու անձանց պաշտոնները թափուր մնալու դեպքում Ընկերությունը պարտավոր է 90-օրյա ժամկետում սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով նշանակել կառավարման մարմինների անդամներ, գլխավոր հաշվապահ, ներքին աուդիտի ղեկավար, պատասխանատու ակտուար, ռիսկերի կառավարման և համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձանց:

5. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել Ընկերության ներքին հսկողության համակարգի նվազագույն պահանջներ:

(21-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 25.10.17 ՀՕ-189-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։