Հոդված 136. Լուծարային հանձնաժողովը
Հոդված 136. Լուծարային հանձնաժողովը
1. Ընկերության լուծարային հանձնաժողովը ստեղծվում է Ընկերության լուծարման թույլտվությունը տալու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման կայացումից հետո` հնգօրյա ժամկետում:
2. Լուծարային հանձնաժողովն ստեղծվում է Ընկերությունը լուծարելու, նրա գույքը (միջոցները) վաճառելու և պարտատերերի օրինական պահանջները բավարարելու նպատակով:
3. Լուծարային հանձնաժողովը կազմվում է առնվազն երեք անդամից: Լուծարային հանձնաժողովի նախագահ և անդամ կարող են լինել միայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված համապատասխան որակավորում ունեցող անձինք:
4. Մինչև լուծարային հանձնաժողովի ձևավորումը լուծարային հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է տվյալ Ընկերության գործադիր մարմինը, եթե Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
5. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից նրան են անցնում լուծարվող Ընկերության կառավարման լիազորությունները:
6. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից` հնգօրյա ժամկետում, լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տալիս Ընկերության ինտերնետային կայքում, http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և ծանուցում է Կենտրոնական բանկին Ընկերության լուծարման և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի ու ժամկետների մասին, որը չի կարող պակաս լինել 60 օրից:
7. Լուծարային հանձնաժողով չստեղծվելու դեպքում Ընկերության լուծարային հանձնաժողովն ստեղծվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
(136-րդ հոդվածը փոփ. 16.04.26 ՀՕ-156-Ն)