Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-18-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 3 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ

Հոդված 14. Ընկերության կանոնադրական կապիտալին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 14. Ընկերության կանոնադրական կապիտալին ներկայացվող պահանջները

1. Ընկերության կանոնադրական կապիտալի չափն ամրագրվում է նրա կանոնադրությամբ: Փաստացի համալրված կանոնադրական կապիտալը ձևավորվում է Ընկերության մասնակիցների ներդրումներից: Փաստացի համալրված կանոնադրական կապիտալը հավասար է`

1) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող Ընկերության մասնակիցների բաժնեմասերի դիմաց ներդրված գումարին.

2) բաժնետիրական ընկերություն հանդիսացող Ընկերության կողմից տեղաբաշխված բոլոր տեսակի բաժնետոմսերի դիմաց ստացված գումարին:

2. Ընկերության գրանցման պահին նրա կանոնադրական կապիտալն ամբողջությամբ, իսկ կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում՝ ավելացվող գումարն ամբողջությամբ պետք է վճարված լինի Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և Ընկերության հետ չփոխկապակցված որևէ բանկում բացված կուտակային հաշվին:

3. Ընկերության կանոնադրական կապիտալը համալրվում է միայն փողով՝ Հայաստանի Հանրապետության դրամով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։