Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-18-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒՄԸԳլուխ 10 · ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 51. Փոփոխությունների գրանցումը

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 51. Փոփոխությունների գրանցումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունները և օտարերկրյա Ընկերությունների մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները՝ դրանք տեղի ունենալուց հետո` տասնօրյա ժամկետում`

1) Ընկերության կամ օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության կանոնադրությունում կատարված փոփոխությունները.

2) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները.

3) օրենքով կամ Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված այլ փոփոխություններ:

2. Կենտրոնական բանկը պարտավոր է վերոհիշյալ փոփոխությունների գրանցման համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերն ստանալու պահից` 30-օրյա ժամկետում, գրանցել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փոփոխությունները կամ մերժել գրանցումը:

3. Կենտրոնական բանկը գրանցում է փոփոխությունները, եթե դրանք չեն հակասում օրենքներին կամ այլ իրավական ակտերին և ներկայացվել են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

4. Փոփոխությունները` գրանցման ներկայացնելու կարգը և ձևը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

5. Սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից դրանք գրանցելու պահից:

6. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունները կանոնադրական կապիտալի չափի փոփոխման դեպքում Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետությունում գործող Ընկերության հետ չփոխկապակցված որևէ առևտրային բանկում բացում են կուտակային հաշիվ: Կուտակային հաշվի միջոցները սառեցվում են Կենտրոնական բանկի կամ առևտրային բանկի կողմից, և Ընկերությունը չի կարող տիրապետել, տնօրինել և օգտագործել այդ միջոցները մինչև սույն հոդվածով սահմանված կարգով Կենտրոնական բանկում փոփոխությունները գրանցելը:

7. Կենտրոնական բանկն իր կողմից ապահովագրական ընկերության ֆիրմային անվանման փոփոխության գրանցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է իրավաբանական անձանց գրանցման պետական լիազորված մարմնին` ապահովագրական ընկերության ֆիրմային անվանման փոփոխման մասին համապատասխան գրառում կատարելու համար:

(51-րդ հոդվածը լրաց. 08.06.09 ՀՕ-144-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։