Հոդված 16
Հոդված 16.
Բացի սույն օրենքի 15 հոդվածով նախատեսված թեկնածություններից, այլ դատարանների դատավորների թեկնածությունները խորհրդին ներկայացնում է արդարադատության նախարարը: Դատավորների թեկնածությունների նախնական հաշվառումը և նախնական ընտրությունը կատարվում են արդարադատության նախարարության կանոնադրությամբ սահմանված կարգով:
Եթե դատարանի դատավորի թեկնածությունը առաջադրվում է նույն դատարանի կամ նույն դատական ատյանի այլ դատարանի դատավորի պաշտոնի համար, ապա բավարար է, որ թեկնածությունն ընդգրկված լինի դատավորների պաշտոնեական պիտանիության ցուցակում:
Մեկ թափուր տեղի համար նախարարը ներկայացնում է մեկ թեկնածություն` բնութագրելով թեկնածուի մասնագիտական, գործնական և բարոյական հատկանիշները:
Եթե թեկնածությունը չի արժանանում խորհրդի հավանությանը` արդարադատության նախարարը ներկայացնում է նոր թեկնածություն:
Խորհրդի հավանությանն արժանացած թեկնածությունը ներկայացվում է Հանրապետության Նախագահին: