Հոդված 20
Հոդված 20.
Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում խորհուրդը դատավորին ենթարկում է կարգապահական պատասխանատվության:
Վճռաբեկ դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը պատկանում է վճռաբեկ դատարանի նախագահին:
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը պատկանում է արդարադատության նախարարին:
Եթե խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս նպատակահարմար չի գտնում նրա նկատմամբ կիրառել կարգապահական տույժի միջոց, ապա կարող է կարճել հարուցված կարգապահական վարույթը և բավարարվել հարցի քննարկմամբ:
Դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս խորհրդի նիստերը վարում է վճռաբեկ դատարանի (մինչև դատական նոր համակարգի կազմավորումը` գերագույն դատարանի) նախագահը: Հանրապետության Նախագահը, արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը այդ նիստերին չեն մասնակցում:
Դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելիս արդարադատության խորհուրդը հրավիրում և լսում է դատավորին:
Խորհրդի երկրորդ կանչին անհարգելի պատճառով դատավորի չներկայանալու դեպքում խորհուրդն իրավունք ունի հարցը քննել նրա բացակայությամբ:
(20-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-220, փոփ. 14.12.04 ՀՕ-31-Ն)