Գլուխ 5 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԽՈՐՀՐԴԻ ԱԿՏԵՐԸ
Հոդված 26
Հոդված 26.
Խորհրդի որոշումներն ու եզրակացություններն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների մեծամասնությամբ:
Խորհրդի որոշումները կարող են վերանայվել միայն խորհրդի կողմից:
Խորհրդի եզրակացությունները խորհրդատվական բնույթ ունեն:
Եթե մեկ տեղում առաջադրվելու համար դատավորի մեկից ավելի թեկնածուներ ստացել են հավանության համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա առաջադրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
14 նոյեմբերի 1995 թ.
ՀՕ-13