Գլուխ 5 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԽՈՐՀՐԴԻ ԱԿՏԵՐԸ
Հոդված 23
Հոդված 23.
Խորհրդի նիստերը հրավիրում է խորհրդի նախագահը:
Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` արդարադատության նախարարը կամ գլխավոր դատախազը:
Եթե խորհրդի նախագահը ներկա չէ խորհրդի նիստին, ապա դատավորներին առնչվող հարցերը քննելիս նիստը վարում է արդարադատության նախարարը, իսկ դատախազներին առնչվող հարցերը քննելիս` գլխավոր դատախազը: