Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԹԱՓՈՒՐ ՏԵՂՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 7

գործել է մինչև 2006-08-05Բացել ARLIS-ում

Հոդված 7.

Խորհրդի դատախազ անդամի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարեցված, եթե`

1) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) նա ազատվել է դատախազի պաշտոնից.

3) նա երեք անգամ անընդմեջ անհարգելի պատճառով չի ներկայացել խորհրդի նիստերին: Բացակայությունն անհարգելի է համարվում, եթե չի ներկայացվել անաշխատունակության թերթիկ կամ բացակայությունը չի համաձայնեցված խորհրդի նախագահի հետ.

4) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.

5) լրացել է նրա` օրենքով սահմանված պաշտոնավարման տարիքը.

6) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած:

(7-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-31-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։