Գլուխ 2 · ՄԱՐԴՈՒ (ՊԱՑԻԵՆՏԻ) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 19. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդու իրավունքը
Հոդված 19. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդու իրավունքը
1. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն ունեցող յուրաքանչյուր ոք առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում, «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան, իրավունք ունի ստանալու բժշկական օգնություն և սպասարկում:
2. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը սահմանում է Կառավարությունը:
(19-րդ հոդվածը խմբ․ 17.12.25 ՀՕ-469-Ն)