Գլուխ 2 · ՄԱՐԴՈՒ (ՊԱՑԻԵՆՏԻ) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 26. Մարդու (պացիենտի) պարտականությունները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս
Հոդված 26. Մարդու (պացիենտի) պարտականությունները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս
1. Յուրաքանչյուր ոք (պացիենտը) բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս պարտավոր է՝
1) բուժաշխատողին տրամադրել իր առողջության, իսկ օրենսդրությամբ սահմանված՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով հիվանդանալու դեպքում՝ իր հետ շփված անձանց, ինչպես նաև նախկինում ստացած բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ իրեն հայտնի ամբողջական տեղեկատվությունը․
2) պահպանել բուժաշխատողի սահմանած բուժման ռեժիմը․
3) հարգել այլ պացիենտների և բուժաշխատողների իրավունքները: