Անցնել բովանդակությանը
Գլուխ 4.1 · (գլուխը լրաց. 12.07.23 ՀՕ-270-Ն)

Հոդված 31.3. Ասոցիացիաների համագործակցությունը լիազոր մարմնի հետ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31.3. Ասոցիացիաների համագործակցությունը լիազոր մարմնի հետ

1. Լիազոր մարմինը հաստատում է ասոցիացիաների հետ համագործակցության համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր):

2. Սույն օրենքի պահանջներին համապատասխան՝ ասոցիացիաների համագործակցությունը լիազոր մարմնի հետ սկսվում է ասոցիացիայի կողմից Համաձայնագրին միանալու կամարտահայտությունն արտահայտող գրավոր ծանուցման պահից, որով կողմերը պայմանավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Համաձայնագրով և դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան, կողմերի համար ընդունելի ձևաչափով փոխգործակցության իրականացման համար:

3. Համաձայնագիրը ներառում է համագործակցության նպատակներն ու սկզբունքները, կողմերի պարտավորությունները, ինչպես նաև պարտավորությունների կատարման հսկողության և դրանց չկատարման դեպքում՝ համապատասխան միջոցառումների իրականացման մեխանիզմները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։