Հոդված 13. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մոնիտորինգը
Հոդված 13. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մոնիտորինգը
1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, պետական աջակցություն ստացած սուբյեկտներին ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով լիազոր մարմինն իրականացնում է մոնիտորինգ:
2. Մոնիտորինգն իրականացվում է տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տվյալների հավաքման, տվյալների ստուգման, համեմատման, գնահատման, վերլուծությունների իրականացման միջոցով:
3. Մոնիտորինգի իրականացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
(13-րդ հոդվածը փոփ. 07.05.26 ՀՕ-221-Ն)
(07.05.26 ՀՕ-221-Ն օրենքն ունի անցումային դրույթ)