Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Պետական աջակցության համար դիմող սուբյեկտներին ներկայացվող պահանջները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Պետական աջակցության համար դիմող սուբյեկտներին ներկայացվող պահանջները

(վերնագիրը խմբ. 07.05.26 ՀՕ-221-Ն)

1. Պետական աջակցության համար կարող են դիմել հետևյալ սուբյեկտները.

1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունները, դուստր ընկերությունները, իրավաբանական անձանց մասնաճյուղերը և ներկայացուցչությունները, այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղերը և ներկայացուցչությունները.

2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը:

2. Պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտների, իսկ աշխատանքային միգրանտի համար դիմելու դեպքում իր գործատու տնտեսավարող սուբյեկտի գործունեության իրականացման ոլորտը պետք է համապատասխանի Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությանը կամ ներառի այն:

3. Սույն օրենքով սահմանված պահանջները բավարարող սուբյեկտները պետական աջակցությունն ստանում են կամավորության սկզբունքով՝ հարթակով դիմելու միջոցով:

4. Հարթակն ինքնաշխատ եղանակով բավարարում կամ մերժում է պետական աջակցության տրամադրումը:

5. Պետական աջակցության տրամադրման բավարարման դեպքում պետական աջակցությունն ստացողի, իսկ աշխատանքային միգրանտի դեպքում միջնորդի և լիազոր մարմնի միջև կնքվում է պայմանագիր, իսկ մերժման դեպքում հարթակով դիմողին է ներկայացվում պետական աջակցության տրամադրման մերժման մասին վարչական ակտը՝ լիազոր մարմնի գրության տեսքով:

(6-րդ հոդվածը խմբ. 07.05.26 ՀՕ-221-Ն)

(07.05.26 ՀՕ-221-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։