Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և կիրառվում է աշխատանքային միգրանտ հանդիսացող վարձու աշխատողի համար 2026 թվականի հունվարի 1-ից հետո հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով եկամտային հարկի նկատմամբ:

2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը գործում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը և կիրառվում է աշխատանքային միգրանտ հանդիսացող վարձու աշխատողի համար մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով եկամտային հարկի նկատմամբ:

3. Սույն օրենքով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

4. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված հարթակը գործարկվում է ոչ ուշ, քան 2025 թվականի հուլիսի 1-ը: Մինչև հարթակի գործարկումը տնտեսավարող սուբյեկտներից դիմումներն ընդունվում և մշակվում են լիազոր մարմնի ղեկավարի հաստատած կարգով:

(14-րդ հոդվածը փոփ. 07.05.26 ՀՕ-221-Ն)

(07.05.26 ՀՕ-221-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան

2024 թ. դեկտեմբերի 17

Երևան

ՀՕ-498-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։